Վերաքննիչ
քրեական դատարանը մերժել է
Արցախյան պատերազմի վետերան, պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ խափանման
միջոցը փոխելու վերաբերյալ նրա փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը:
Զաքարյանը նշել
է, որ միջնորդություն էր ներկայացրել վետերանի նկատմամբ որպես խափանման միջոց
ընտրված կալանքը չմեկնելու վերաբերյալ ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ: Նա
նաև հաղորդել է, որ դատարանի որոշումը մտադիր է բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
Հիշեցնենք,
որ ՊՆ քննչական ծառայության համաձայն, պարտադիր ժամկետային զինվորական
ծառայությունից ազատելու հարցում
աջակցության պատրվակով գնդապետը 2 հազար դոլար է յուրացրել: Սակայն
վետերանի կողմնակիցներըբ պնդում են, որ Ավետիսյանի կալանքը քաղաքական ենթատեքստ
ունի, քանի որ նա պիկետ էր անցկացնում Ազատության հրապարակում` կառավարությունից
պահանջելով վերանայել զինծառայողների կենսաթոշակները հաշվարկելու կարգը: