Երևանի Ծածկած շուկայի առջև մեկնարկել է բողոքի ակցիան, որին մասնակցում է մի քանի տասնյակ մարդ: Բողոքողների դժգոհությունն է առաջացնում այն փաստը, որ չնայած շինարարության անօրինական լինելու վերաբերյալ Մշակույթի նախարարության բազմաթիվ հայտարարություններին, արդեն երկու շաբաթից, ըստ ԶԼՄ-ների, Ծածկած շուկայի տարածքում կսկսի գործել մի նոր սուպերմարկետ:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, ակցիայի մեկնարկից հետո իսկույն թեժացան կրքերը և 20 րոպե անց ակցիայի մասնակիցների և տեղի բնակիչների անվան տակ ներկայացող անձանց միջև սկսվեց ծեծկռտուք: Դժգոհության գագաթնակետը հասավ այն պահին, երբ ակցիային միացան Հայաստանի դրոշով և ՙՍա մեր քաղաքն է՚ պաստառներով ակտիվիստները: Կատաղած ամբողը հարձակվեց բողոքողների վրա և հաշված վայրկյանների ընթացքում պատռեց մի քանի պաստառ: Կարգը հաջողվեց վերականգնել միայն ոստիկանների միջամտությունից հետո: Ներկա պահին բողոքի ակցիան շարունակվում է և տիրում է բավականին լարված մթնոլորտ:
Հիշեցնենք, որ Ծածկած շուկայի սեփականատերն է պատգամավոր-օլիգարխ Սամվել Ալեքսանյանը: