


Արմինֆո.Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցող, այլ ոչ թե փոխլրացնող տնտեսություններ են։ Չկա այնպիսի գյուղատնտեսական արտադրանք, որը Հայաստանը կարող է արտահանել Թուրքիա կամ Ադրբեջան։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ "Մեծ քաղաքականություն"փոդքասթի հերթական թողարկման ժամանակ։
Քաղաքական գործիչն արձանագրել է, որ Փաշինյանն ամենից շատ վայելում է գյուղացիների աջակցությունը, սակայն հենց նա կարող է փլուզել գյուղացիների տները:
"Դու ոչինչ չես կարող արտահանել ոչ Թուրքիա, ոչ Ադրբեջան, ամեն ինչ ճիշտ հակառակն է լինելու։ Թուրքիայում, քանի որ նրանց շուկան պաշտպանված է սուբսիդիաներով, իսկ Ադրբեջանում էներգառեսուրսներն ավելի էժան են, ուստի նրանց արտադրանքն ավելի մրցունակ է։ Ռուսական շուկայում մենք մրցակիցներ ենք", - նշել է նա, հավելելով, որ ռուսական շուկան անսահման է Հայաստանի համար։
"Այս իշխանությունները կարող են տնտեսական աղետ բերել Հայաստանի գլխին։ Կոչնչացնեն գյուղատնտեսությունը, հետո կասեն՝ գյուղատնտեսությունը կորցրեցինք, բայց ձեռք բերեցինք անկախություն", - ասել է Քոչարյանը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ են նշանակելՍերդար Քըլըչին եւ Ռուբեն Ռուբինյանին, որոնք արդեն մի քանի փուլ բանակցություններ են անցկացրել, սակայն ինչ-որ բեկումնային որոշումների հասնել նրանց դեռ չի հաջողվել: Հնարավորինս սեղմ ժամկետներում, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովելու շուրջ պայմանավորվածություն դեռ չ ի կատարվել:



