


Արմինֆո.Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խորապես վշտացած է Լիբանանյանան հարձակումների հետեւանքով հարյուրավոր զոհերի եւ ավելի քան հազար վիրավորների մասին լուրերի առնչությամբ:
"Մենք խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանին հասցված ավիահարվածների հետևանքով հարյուրավոր մարդկանց զոհվելու և ավելի քան հազար մարդու վիրավորվելու կապակցությամբ։ Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին, հույս հայտնելով, որ մարտական գործողությունները կդադարեցվեն ", - ասվում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան (X) էջում հրապարակված հայտարարության մեջ:
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն, Իսրայելի կողմից Լիբանանի ուղղությամբ իրականացված զանգվածային ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ, ևս 1165 բնակիչ վիրավորվել է: Երկրում ազգային սուգ է հայտարարվել։



