


Արմինֆո.ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունը Ժնևում մասնակցել է Ռուանդայում 1994 թ. թութսիների ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին, որոնք տեղի են ունեցել Ազգերի պալատում:
"Մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերին, մեր համերաշխությունն ենք հայտնում վերապրածներին և ռուանդացի ժողովրդին և վերահաստատում ենք մեր հանձնառությունը ճշմարտության հաստատմանը, հիշողության պահպանմանը և ցեղասպանության կանխարգելմանը", - ասվում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության թվիթերյան (X) գրառման մեջ: Հրապարակումն ուղեկցվում է հեշթեգերով․ Քվիբուկա 32, կանխարգելում, ցեղասպանություն:



