


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցել է ռուսաստանցի գործարար, "Ուժեղ Հայաստան" կուսակցության հիմնադիր և առաջնորդ Սամվել Կարապետյանի հասցեին բացահայտ սպառնալիքների:
Կարապետյանի քաղաքական ուժի պատասխանը չի ուշացել։ Արդյունքում՝ երեկվանից լեզվակռիվ է ծավալվել Փաշինյանի և "Ուժեղ Հայաստան" քաղխորհրդի անդամ, գործարարի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի միջև։
Բանավոր "մենամարտը" ծագել է այն բանից հետո, երբ տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն ապրիլի 7-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում սխալ է որակել Հայաստանի իշխանությունների ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու ռազմավարությունը և հավաստիացրել, որ իրենց քաղաքական ուժը իշխանության գալուց հետո լավ հարաբերություններ կպահպանի բոլոր դաշնակիցների հետ:
Դրանից հետո Փաշինյանն իր սոցիալական ցանցերում ուղիղ եթեր է մտել և սկսել սպառնալ գործարարին: "Կալուգայի Սամվելը մեզ փոքրիկ խումբ է անվանում։ Լսեք, իսկ դուք տեսե՞լ եք ձեր այսօրվա չակերտավոր հզոր ակցիան Ազգային ժողովի դիմաց։ Երբ վերջնականապես փակենք ձեր ապօրինի դրամաշրջանառության համակարգը, դուք ընդամենը երեքն եք մնալու ՝ Սամվելը, Նարեկը և Կարենը: Վայ, ներեցեք, չորս հոգի, որովհետև դուք 2 Կարենը ոնեք", - սարկազմով հայտարարել է Փաշինյանը։
Այդ խոսքերին արձագանքել է Նարեկ Կարապետյանը։ "Գլխարկով մարդ, Կարապետյանից մի վախեցիր, նա քեզ ոչ մի վատ բան չի անի։ Երբ նա դուրս գա, քեզ մի երկու բառ կասի: Մի վախեցիր Կարապետյանից", - բազմանշանակ հայտարարել է գործարարի եղբորորդին։
Ի պատասխան դրա՝ Փաշինյանն առավոտյան ուղիղ եթերից հայտարարել է․ "Կալուգայի Սամվելն իր խոսնակների միջոցով կոչ է անում ինձ չվախենալ: Դե, ինչպե՞ս չվախենամ: Վախենում եմ, որ մինչև տարեվերջ միլիարդատերից կվերածվես բոմժի"։
Նարեկ Կարապետյանի արձագանքը սպասեցնել չի տվել։ Նա արձանագրել է, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվում, երբ երկրում իշխանության է գալիս "հոգով բոմժը"։ "Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ հոգու խորքում բոմժը դառնում է Հայաստանի վարչապետ։ Միթե՞ նման խոսքը կարող է հատուկ լինել երկրի վարչապետին", - հարց է հնչեցրել գործարարի եղբորորդին։



