
Արմինֆո. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քննարկելու համար ապրիլի 7-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելը վկայում է մի բանի մասին․ վախը դարձել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության որոշումների կայացման շարժիչ ուժը։ Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության կողմից ապրիլի 7-ին ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելուն՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քննարկելու համար։
Նպատակը նախընտրական դաշինքների անվանումներում սահմանափակումներ մտցնելն է ՝ քաղաքական դաշինքների անվանումներում անձնական անունների օգտագործման արգելք սահմանելով:
Կուսակցության մամուլի քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դա տեղի է ունենում ճիշտ այն բանից հետո, երբ օրեր առաջ իրենք հայտարարեցին "Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ" դաշինքի ստեղծման մասին, որի շուրջ ձևավորվել է հանրային մեծ համախմբում:
"Հայաստանում նորից մի մարդ վախեցել է, բայց արդեն ոչ թե Սամվել Կարապետյանի լուսանկարի, այլ նրա անվան պատճառով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությանը հրահանգել է Ազգային ժողովում արտահերթ նիստ գումարել, որի ընթացքում պետք է քննարկվի ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Ինչ է դա, եթե ոչ խուճապ: Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը մեկ բանի մասին է վկայում․ վախը դարձել է կառավարող կուսակցության որոշումների կայացման շարժիչ ուժը։ Սակայն մենք պետք է հիասթափեցնենք ձեզ, ոչ մի փոփոխություն չի կարող կանգնեցնել այն գործընթացը, որի ավարտին մնացել է 2 ամիս", - ընդգծել է Ղահրամանյանը։
Ավելի ուշ քաղաքական ուժը հայտարարել է Հայաստանի խորհրդարանի առջև մամուլի ասուլիսի անցկացման մասին, որի նպատակն է արտահայտել իրենց դիրքորոշումը երկրի իշխանությունների նախաձեռնած փոփոխությունների վերաբերյալ, որով, ինչպես նշել են քաղաքական ուժից, փորձում են վերացնել Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին ։