
Արմինֆո.Կալանավորված դպրոցականի հարազատների և ընկերների անունից նամակ է փոխանցվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Դավիթի համադասարանցին նրան բնորոշել է որպես հրաշալի, շատ զուսպ, մեծատառով մարդ, որը երբեք չի նկատվել կոնֆլիկտներում։
Այս պահին Դավիթ Մինասյանը գտնվում է "Նաիրի" բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես հայտարարել է Դավիթի փաստաբանը, նրա վիճակը կտրուկ վատացել է. անցած գիշերվանից պատանու մոտ շնչահեղձություն եւ գլխացավ է սկսվել: Առավոտյան ՔԿՀ այցելության ժամանակ պաշտպանական կողմը չի հասցրել խոսել Մինասյանի հետ, քանի որ նրան այդ պահին հոսպիտալացրել են, նշելով, որ նա ստացիոնար բուժման կարիք ունի:
Հիշեցնենք, որ կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին այսօր "Արմավիր" ՔԿՀ-ից տեղափոխել էին "Աբովյան" ՔԿՀ: Այստեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո պաատանուն տեղափոխել էին "Աբովյան" ԲԿ, իսկ հետո՝ "Նաիրի" ԲԿ ։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին: ՀՀ քննչական կոմիտեում Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), ինչը ենթադրում է 2-5 տարի ազատազրկում։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։ Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում՝ Ծաղկազարդի օրը, երբ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ շարժվում էր դեպի ելք։ Այդ պահին Մինասյանը ձեռքով կտրուկ շարժում է կատարել վարչապետի ուղղությամբ, սակայն նրա ձեռքը հետ են մղել թիկնապահները։ Համացանցում տարածվել են նաև կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ուժեղ հարված է հասցրել Դավիթ Մինասյանի դեմքին, ինչի հետևանքով պատանին վայր է ընկել, իսկ ոտքի կանգնելուց հետո երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ: Ուշագրավն այն է, որ ՔԿ-ն գործ է հարուցել Քրեական օրենսգրքի՝ "պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը" հոդվածի հատկանիշներով, մինչդեռ, ինքը ՝ վարչապետ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ կիրակնօրյա պատարագներին ներկա է բացառապես որպես Հայ Առաքելական Եկեղեցու սովորական հետեւորդ։