Ուրբաթ, 3 Ապրիլի 2026 13:16
Ալինե Գրիգորյան

Ռուսաստանցի քաղաքագետ․ Հայաստանի ներկայիս գիծը ժամանակի հարց է դարձնում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական խզումը

Ռուսաստանցի քաղաքագետ․ Հայաստանի ներկայիս գիծը ժամանակի հարց է դարձնում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական խզումը

Արմինֆո. Ռուսաստանի տեսանկյունից՝ Հայաստանի ներկայիս գիծը ժամանակի հարց է դարձնում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական խզումը։

Այդ մասին հայտարարել է "Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց" ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային տնտեսության եւ համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական եւ միջազգային համալիր հետազոտությունների գիտակրթական կենտրոնի փոխտնօրեն եւ գիտաշխատող, քաղաքագետ Դմիտրի Սուսլովը՝ ապրիլի 3-ին Երեւանում կայացած "Տարածաշրջանային եւ ընտրական գործընթացների ազդեցությունը ռուս-հայկական հարաբերությունների վրա" խորհրդաժողովում, որը կազմակերպել էր Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը (ACSSI):

 

Նրա խոսքով, Իրանի ռազմական եւ տնտեսական թուլացումը նպաստում է Անդրկովկասում Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցության ուժեղացմանը, ինչում շահագրգռված չեն ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Հայաստանը: "Իրանի թուլացման պայմաններում Երևանը պետք է հետաքրքրություն դրսեւորի Ռուսաստանի հետ հարաբերությունների կայունացման և, նույնիսկ, բարելավման նկատմամբ։ Սակայն այս պահին դա չի նկատվում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Մոսկվա կատարած այցն ընկալվում է ոչ թե որպես Ռուսաստանի հետ կապերի բարելավման ձգտում, այլ որպես ռուսական ուղղությամբ ռիսկերը հեջավորելու փորձ՝ շարունակվող արևմտամետ գծի պայմաններում:  Դա նաև ծառայում է ընտրություններին ընդառաջ Փաշինյանի հասցեին՝ որպես հակառուսական թեկնածուի, ներքին քննադատությունը նվազեցնելու համար՝ ընդդիմության դիրքերը թուլացնելու նպատակով", - կարծում է քաղաքագետը։

 

Ընդ որում, նա խոստովանել է, որ ռուսական դիրքերի թուլացումը և Անդրկովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարումից հետո: Նրա խոսքով՝ նախկին ստատուս-քվոն այլևս գոյություն չունի և չի կարող վերականգնվել, քանի որ այն պահպանվում էր Ռուսաստանի շնորհիվ՝ որպես միջնորդ Երևանի և Բաքվի միջև:

 

"Ներկայումս բացակայում է ինչպես ստատուս քվոն, այնպես էլ սուր ռազմական հակամարտությունը, չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և, նույնիսկ, Ռուսաստանի կարիքը՝ որպես միջնորդի։ Դա անարդար է՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերը 2020 թվականի հակամարտության կարգավորման գործում և ռուս խաղաղապահների ներկայությունը՝ մինչև Ադրբեջանի կողմից ԼՂՀ վերջնական նվաճումը։ Այդուհանդերձ, սա իրականություն է, որն այլևս հնարավոր չէ փոխել։ Միևնույն ժամանակ, չի կարելի անտեսել աշխարհագրական գործոնները. Ռուսաստանի ֆիզիկական ներկայությունը Կովկասում, տնտեսական կապերը և բացահայտ թշնամական երկրների և պրոքսի-մրցակիցների հայտնվելը թույլ չտալու հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունն անփոփոխ հաստատուններ են։ Աշխարհաքաղաքական նոր պայմաններում Ռուսաստանի շահը պարտադիր կենտրոնական դերը չէ, այլ այն, որ ոչ մի արտաքին խաղացող չկարողանա զբաղեցնել այդ դիրքը։ Այսինքն ՝ անհրաժեշտ է պահպանել ուժերի հավասարակշռությունն Անդրկովկասում եւ կանխել որեւէ այլ մեծ տերության, հատկապես, Ռուսաստանի հակառակորդի գերիշխանությունը, ինչպես նաեւ թույլ չտալ տարածաշրջանի երկրների վերածումը հակառուսական պրոքսիի՝ մոլդովական սցենարի օրինակով", - պարզաբանել է Սուսլովը։

Այդ առնչությամբ քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի տեսանկյունից Հայաստանի ներկայիս կառավարությունը վարում է դեպի Արևմուտք վերակողմնորոշման համակարգային քաղաքականություն, ընդ որում ՝ հեջավորելով ռուսական գործոնը և աջակցելով Ռուսաստանի հետ համագործակցությանը: Նրա խոսքով ՝ Ռուսաստանում հասկանում են, որ, նույնիսկ, այդ համագործակցությունն իրականացվում է հարկադրված և այն աստիճանով, որն անհրաժեշտ է Հայաստանի համար՝ տնտեսության և անվտանգության տեսանկյունից: Սակայն, Սուսլովը նշել է, որ նման համագործակցությունն աստիճանաբար դադարեցվում է, եւ անխուսափելիորեն ներկայիս գիծը հանգեցնում է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, Գյումրիից ռուսական ռազմակայանի դուրսբերմանը եւ հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր վատթարացմանը: "Դա տեղի է ունենում Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավմանը զուգընթաց։ Այսպիսով, Ռուսաստանի տեսանկյունից՝ Հայաստանի ներկայիս գիծը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական խզումը դարձնում է ժամանակի հարց ՝ ոչ թե "եթե"-ի, այլ "երբ"-ի հարց", - ընդգծել է փորձագետը։

 

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը դա ընկալում է ոչ թե որպես դիվերսիֆիկացում, այլ՝ որպես աստիճանական անցում հակառակորդի կողմը, որը չի թաքցնում իր ծրագրերը եւ պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ, եւ կարծիք է հայտնել, որ իրադարձությունների նման զարգացումը հարմար է Հայաստանի ներկայիս իշխանությունների համար: "Սակայն Փաշինյանի այցը Մոսկվա ցույց տվեց, որ Ռուսաստանի համբերությունը սպառվում է։ Թեև Ռուսաստանը շահագրգռված չէ իրավիճակի կտրուկ սրմամբ, սակայն չի պատրաստվում պարզապես հետևել, թե ինչպես է Հայաստանը գնում դեպի Արևմուտք ՝ քայլ առ քայլ կրճատելով համագործակցությունը Ռուսաստանի հետ: Ուստի Ռուսաստանը Հայաստանին խնդրում է կողմնորոշվել․ ինքը դեմ չէ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Երևանի հարաբերությունների խորացմանը, բայց դա չպետք է ուղեկցվի ՌԴ-ի դուրս մղմամբ։ Մասնավորապես, խոսքը գնում է այնպիսի ոլորտների մասին, ինչպիսիք են երկաթուղիները, ատոմային էներգետիկան և այն քաղաքական ուժերի նկատմամբ վերաբերմունքը, որոնք դիրքավորվում են որպես Ռուսաստանի բարեկամներ", - նշել է քաղաքագետը։

 

Սուսլովը կարծում է, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը պետք է շահագրգռված լինի ոչ թե հարաբերությունների սրմամբ, այլ Ռուսաստանի հետ մերձեցմամբ, ւնդ որում՝ շարունակելով երկխոսություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ: Ամփոփելով վերն ասվածը՝ նա նշել է, որ Հայաստանի համար խաղաղության երաշխիքը ոչ թե տարածքային նոր ստատուս-քվոյի ճանաչումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ազգային հիշողությունից ջնջելն է, այլ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը: "Ռուսաստանը շարունակում է մնալ տարածաշրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական հակառակորդների գլխավոր զսպող գործոնը, եւ նրա բացակայությունն անխուսափելի կդարձնի նոր պատերազմը", - ամփոփել է Սուսլովը:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Carlos Karaguelian
If power in the Caucasus interested Russia, it wouldnt have stood idly by, nor would its leader have spouted the nonsense he did during the Artsakh war. And now these fools come along with their nonsense talking about it.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Վարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբՎարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբ
Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսովԳագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներՊարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներ
Հայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվենՀայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվեն
Լիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետԼիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետ
Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։
Նոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումըՆոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումը
ՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերինՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերին
Իշխող կուսակցության պատգամավորը ծեծկռտուք է հրահրել Հայաստանի խորհրդարանում. բանավոր վեճը վերածվել է կռվի։Իշխող կուսակցության պատգամավորը ծեծկռտուք է հրահրել Հայաստանի խորհրդարանում. բանավոր վեճը վերածվել է կռվի։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալիՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի
Արթուր Ջավադյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։Արթուր Ջավադյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։
Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը
Հայաստանի Ներքին գործերի նախարարություն. «Լուդինգ» ընկերության համահիմնադիրը կանչվել է ոստիկանություն՝ հետաքննության շրջանակներումՀայաստանի Ներքին գործերի նախարարություն. «Լուդինգ» ընկերության համահիմնադիրը կանչվել է ոստիկանություն՝ հետաքննության շրջանակներում
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Զախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցինԶախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցին
Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ "եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը", դուք սկսում եք դատողություններ անել ՀՀ սահմանադրության փոփոխությունների մասին
Փաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակովՓաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակով
Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  
Հայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Խաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ ՄիրզոյանԽաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ Միրզոյան
Արդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ էԱրդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ է
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարներըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարները
Պաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համարՊաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համար
Կարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետԿարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետ
Երևանում բացվել է Երևանում բացվել է "Վարպետության զարգացման դպրոց՝ Հայաստանում ռուսերեն առարկաներ դասավանդող ուսուցիչների համար"
Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը 
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ
ԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցումԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցում
Հայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնՀայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն
Արգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբԱրգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբ
ԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ
Հայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալ
Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Ազգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումներըԱզգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումները
ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ ՄիրզոյանԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ Միրզոյան
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Փոխվարչապետը FRLD-ի ղեկավարի հետ քննարկել է կլիմայական ռիսկերի նվազեցմանն ուղղված գործընթացների ֆինանսավորումըՓոխվարչապետը FRLD-ի ղեկավարի հետ քննարկել է կլիմայական ռիսկերի նվազեցմանն ուղղված գործընթացների ֆինանսավորումը
Նեթանյահուի կուսակցությունը Իսրայելի ընտրություններում առաջատար է դարձելՆեթանյահուի կուսակցությունը Իսրայելի ընտրություններում առաջատար է դարձել
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ երկրների կողմից արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին արձանագրությունըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ երկրների կողմից արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին արձանագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների ծրագրինՀՀ վարչապետ. Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների ծրագրին
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունըՀայաստանի խորհրդարանը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱՄՆ-ի հետ կնքված TRIP համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱՄՆ-ի հետ կնքված TRIP համաձայնագիրը
COP17 մասնակիցները ծանոթացան Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ժառանգությանը - MօESCCOP17 մասնակիցները ծանոթացան Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ժառանգությանը - MօESC
ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունը։ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունը։
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Էսթեր Սահակյանը հրաժարական է տվել իր պատգամավորական մանդատից՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի , նրան խորհրդարանում կփոխարինի Էդգար ԱռաքելյանըԷսթեր Սահակյանը հրաժարական է տվել իր պատգամավորական մանդատից՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի , նրան խորհրդարանում կփոխարինի Էդգար Առաքելյանը
Էդգար Առաքելյանը ստանձնեց Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնըԷդգար Առաքելյանը ստանձնեց Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը
Գագիկ Ծառուկյանը կանխատեսում է Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի վատթարացում՝ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության կասեցման դեպքումԳագիկ Ծառուկյանը կանխատեսում է Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի վատթարացում՝ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության կասեցման դեպքում
Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանին իրավապահ մարմինների կարողությունների զարգացման գործումՄիացյալ Նահանգները կաջակցի Հայաստանին իրավապահ մարմինների կարողությունների զարգացման գործում
Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկարագրեց TRIPP-ի կողմից Հայաստանի համար ներկայացվող ռիսկերը։«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկարագրեց TRIPP-ի կողմից Հայաստանի համար ներկայացվող ռիսկերը։
Հայաստանում կխստացվեն ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժները, և կամրապնդվեն զոհերի պաշտպանության մեխանիզմներըՀայաստանում կխստացվեն ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժները, և կամրապնդվեն զոհերի պաշտպանության մեխանիզմները
Հայ և ֆրանսիացի փաստաբանները քննարկում անցկացրեցին իրավաբանական պրակտիկայի քրեականացման վերաբերյալՀայ և ֆրանսիացի փաստաբանները քննարկում անցկացրեցին իրավաբանական պրակտիկայի քրեականացման վերաբերյալ
Իտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հարցըԻտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հարցը
Հայաստանը 2026 թվականի Դրական խաղաղության ինդեքսում զբաղեցրել է 55-րդ հորիզոնականըablytypedՀայաստանը 2026 թվականի Դրական խաղաղության ինդեքսում զբաղեցրել է 55-րդ հորիզոնականըablytyped
Հայաստանը նշում է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ծրագրերի համար ԵՄ աջակցության կարևորությունըՀայաստանը նշում է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ծրագրերի համար ԵՄ աջակցության կարևորությունը
ANC-International-ը հատուկ զեկույց է պատրաստել Ռուբեն Վարդանյանի մասինANC-International-ը հատուկ զեկույց է պատրաստել Ռուբեն Վարդանյանի մասին
Սկզբում հանեցին արգելքը, հետո չթողեցին ներս մտնել․ հայ գրող Ռուբեն Փաշինյանը հայտնվել է ռուսական բյուրոկրատիայի ծուղակումՍկզբում հանեցին արգելքը, հետո չթողեցին ներս մտնել․ հայ գրող Ռուբեն Փաշինյանը հայտնվել է ռուսական բյուրոկրատիայի ծուղակում
Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման ներուժինՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման ներուժին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան