


Արմինֆո. Իսրայելի Քնեսեթը օրինագիծ է ընդունել Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիների համար մահապատիժ սահմանելու մասին, որոնք դատապարտվել են ահաբեկչական գործունեության կասկածանքով:
"Պատմությունը գրված է։ Մենք խոստացանք, և մենք պահեցինք մեր խոսքը: Ահաբեկիչների համար մահապատժի մասին օրենքը ներառվել է Իսրայել պետության օրենսգրքում", - սոցցանցի իր էջում գրել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը:
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Բեն Գվիրը գլխավորում է "Օցմա Յեհուդիթ" (Հրեական ուժ) ծայրահեղ աջ կուսակցությունը, որն օրինագիծը ներկայացրել է խորհրդարան: Նախագիծն ընդունվել է 62 «կողմ», 48 «դեմ» ձայներով:
Շուրջ 12-ժամյա քննարկումներից հետո ընդունված օրինագծի համաձայն, պաղեստինցիները, որոնք ռազմական դատարանների կողմից դատապարտվել են ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար, մահապատժի կենթարկվեն կախաղանի միջոցով ՝ որպես ստանդարտ պատժամիջոց:



