


Արմինֆո.Մ-ն ակնկալում է ավելի ամուր գործընկերություն Հայաստանի հետ, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։ «ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը Երևանում։ Ես անհամբեր սպասում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Հայաստանը ԵՄ-ի մտերիմ գործընկերն է, և մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը։ Մեզ միավորում են ընդհանուր արժեքները և միջազգային իրավունքի ու կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ մեր հանձնառությունը», - գրել է Կոստան Twitter-ում (X):
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրամիությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ գագաթնաժողովից առաջ նախագահներ Կոստան և ֆոն դեր Լեյենը կմասնակցեն նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը կկայանա Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին։
Առաջնորդները կքննարկեն նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, տրանսպորտային ենթակառուցվածքների և բարգավաճման ապահովման առաջընթացը, ինչպես նաև ներկայիս համաշխարհային մարտահրավերները։



