


Արմինֆո.Մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արձանագրություն, որով հայտարարվել է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի լիազորությունների դադարեցման մասին։
«Պատգամավորի հրաժարականի հիման վրա և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներին համապատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակից ընտրված պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի լիազորությունները համարվում են դադարեցված», - ասվում է խոսնակի կողմից ստորագրված արձանագրության մեջ։
Վլադիմիր Վարդանյանը 67 կողմ ձայներով ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Նա այսօր խորհրդարանում երդում է տվել։



