


Արմինֆո.Հայաստանի իշխանությունները դեռևս պատրաստ չեն սկսելու Եվրամիությանը միանալու գործընթացը,- հայտարարել է մարտի 23-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով, չնայած «ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունմանը, ներկայումս աշխատանքները հիմնականում կենտրոնացած են բարեփոխումների ծրագրերի իրականացման վրա, որոնք երկիրը կհամապատասխանեցնեն ԵՄ չափանիշներին։ Սակայն, երբ երկիրը համապատասխանի եվրոպական չափանիշներին, այս հարցի վերաբերյալ քաղաքական որոշում կկայացվի։ «Այս փուլում նման որոշում չի կայացվել», - ասել է փոխնախարարը։



