


Արմինֆո. 2025 թվականին ՀՀ ներքին գործերի նախարարությունը մեծ ծավալի աշխատանքներ է կատարել։ Այդ մասին մարտի 20-ին հայտարարել է գերատեսչության ղեկավար Արփինե Սարգսյանը՝ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացնելով նախորդ տարի կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան կատարված աշխատանքների արդյունքները։
Նախարարի ասելով՝ Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ 2025 թվականին երկրում սկսել է դիտվել միգրացիոն դրական սալդո։ Ինչպես ընդգծել է Սարգսյանը, դա նշանակում է, որ Երեւանի ուղղվածությունը դեպի խաղաղություն եւ բազմաթիվ բարեփոխումներն իրենց զգացնել են տալիս։ Նախարարը շարունակել է, որ այդ միտմանն անհրաժեշտ է ակտիվորեն աջակցել: Բացի այդ, Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը ակտիվ բանակցություններ է վարում վիզային ռեժիմի ազատականացման շուրջ, և՝ առաջին պետությունը, որին իրականացված բարեփոխումների արդյունքում ԵՄ-ն առաջարկել է այդ ուղղությամբ գործողությունների ծրագիր: Հայաստանն ակտիվորեն ներդնում է նաև եվրոպական չափորոշիչներին համապատասխանող կենսաչափական անձնագրերի համակարգ:
Սարգսյանը նաև հաղորդել է, որ ՆԳՆ կառույցում աննախադեպ աշխատանք է կատարվել ծառայությունների թվայնացման ուղղությամբ: Հայաստանը զբոսաշրջային այցելությունների անվտանգության ոլորտում, ըստ World Travel Index-ի, 193-ից զբաղեցրել է 13-րդ տեղը՝ 90,27 միավոր ցուցանիշով ՝ գերազանցելով Եվրոպայի և Ասիայի շատ երկրների:
Նախարարն ընդգծել է, որ 2024 թվականի համեմատ 2025 թվականին երկրում հանցավորության 3.2% նվազում է դիտվում, ինչը վկայում է իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի մասին: Հայաստանի ճանապարհներին անցած տարի հաջողվել է փրկել 95 մարդու կյանք ՝ չնայած ավտոտրանսպորտային միջոցների մշտական աճին։ Բարձրացել է նաև ոստիկանության նկատմամբ վստահությունը՝ ըստ հարցումների հասնելով 61 տոկոսի։ Չնայած արտակարգ պատահարների աճին՝ 2025 թվականին տուժածների թիվը նվազել է 1601-ով, իսկ մահերի թիվը՝ 59-ով։



