


Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի իշխանության գալը կնշանավորի երկրում անցումային փոփոխություններ, մինչդեռ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը կհանգեցնի Հայաստանը դե ֆակտո թուրքական վիլայեթի վերածելուն: Facebook-ի իր էջում նման կարծիք է հայտնել "Ազգային-ժողովրդավարական բևեռ" (ԱԺԿ) խորհրդի անդամ Արա Պապյանը ՝ անդրադառնալով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
«Մի հարց է հնչում․ «Սամվել Կարապետյանն այլ տարբերակ ունի՞, բացի ռուսամետ լինելուց»։
Պատասխան․ Իհարկե ունի։ Բայց սա հիմնական հարցը չէ։
Էականն այն է, որ տարածաշրջանը մտել է խոր անցումային փուլ։ Այդ պայմաններում Կարապետյանի հնարավոր իշխանությունը նույնպես լինելու է անցումային բնույթի։ Աշխարհի արևմտյան կենտրոնները, բնականաբար, շահագրգռված են լինելու, որ այդ փուլից հետո իշխանությունը փոխանցվի արդեն հստակ արևմտամետ ուժի։
Իսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում իրավիճակը հիմնովին այլ է։ Նրա դեպքում դուք չեք ունենալու որևէ արտաքին լուրջ աջակցություն՝ նրա վարած թրքամետ քաղաքականության դեմ պայքարելու համար։ Այդ սցենարում Հայաստանի՝ դե ֆակտո թուրքական վիլայեթի վերածվելու վտանգը դառնում է գրեթե անխուսափելի։
Հակադարձ երկու հարց․
— իսկ Նիկոլը ունի՞ այլ տարբերակ՝ բացի ադրբեջանամետ ուղեգծից։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



