


Արմինֆո. Թեհրանում հաստատել են ամերիկա-իսրայելական տանդեմի կողմից Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը:
Ինչպես հաղորդում է Fars-ը, Ալի Լարիջանին ամերիկյան եւ սիոնիստական ռազմական ինքնաթիռների թիրախ է դարձել իր աշխատավայրում՝ որդու ՝ հայտնի գիտնական դոկտոր Մորթեզա Լարիջանիի, իր տեղակալներից մեկի եւ թիկնապահների խմբի հետ միասին:
"Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լարիջանին մահացել է իր դստեր տանը, սակայն իրազեկ աղբյուրները դա հերքել են", - նշվում է հրապարակման մեջ:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ ավիահարվածի հետևանքով զոհվել է նաև Լարիջանիի պահպանության ղեկավար Սեյեդ Վահիդ Ֆաթեմի Նեժադը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր մինչեւ 10 մլն դոլարի չափով պարգեւատրման մասին ՝ Իրանի բարձրագույն ղեկավարության տասը ներկայացուցիչների, այդ թվում ՝ Լարիջանիի մասին տեղեկատվության համար: Իսրայելի ԱԳՆ ղեկավարը մարտի 17-ին ցինիկաբար հայտարարել էր, որ Լարիջանիի գլխի համար 10 մլն դոլար են խոստացել, սակայն ՑԱԽԱԼ-ը դա արել է անվճար:



