


Արմինֆո. "Ժառանգություն" կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Անդրադառնալով մասնակցության ձևաչափին՝ նա նշել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կուսակցությունում վերջնական որոշում կկայացնեն, որից հետո ապրիլի սկզբին տեղի կունենա քաղաքական ուժի համագումարը: "Մեր դիրքորոշումն այն է, որ պետք չէ առանձին հայտով ծանրաբեռնել ընտրական դաշտը։ Ես՝ անձամբ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ չունեմ։ "Ժառանգություն" կուսակցությունն այդ հարցերի լուծման մաս է կազմելու, մասնավորապես, երկրի ազատագրման գործում", - հավելել է քաղաքական ուժի առաջնորդը։
Ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ-ները, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանին այսօր անհրաժեշտ է առավելագույն կոնսոլիդացիա՝ ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրական գործընթացների ընթացքում և դրանից հետո: Հովհաննիսյանը նաև հավելել է, որ մեծ հույսեր է կապում ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցության հետ, որը, նրա խոսքով, կարող է համազգային այլընտրանք դառնալ:



