


Արմինֆո.Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները։
Նշենք, որ Վայոց ձորի թեմի արդեն նախկին առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը մեկն է այն 10 եպիսկոպոսներից, որոնք միացել են Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին: Նա ինը այլ բարձրաստիճան հոգևորականների հետ ստորագրել է Փաշինյանի նախաձեռնած "Հայոց եկեղեցու բարենորոգման" ճանապարհային քարտեզը։



