


Արմինֆո. Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար:
"Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ այս պահի դրությամբ Իրանից Հնդկաստանի ավելի քան 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար: Բարձր ենք գնահատում նրանց աջակցությունն այս դժվարին ժամանակներում", - գրել Է Հնդկաստանի ԱԳ նախարարը Twitter-ի (X) իր էջում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Հայաստանի իշխանություններն աջակցել են Իրանից մոտ 50 երկրների քաղաքացիների տարհանմանը ՝ փետրվարի 28-ին սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին:



