


Արմինֆո.Երևանում հերթական անձրևը կաթվածահար արեց քաղաքի մի շարք փողոցների երթևեկությունը և ի ցույց դրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ողջ անկարողությունը:
Առավոտյան մայրաքաղաքում տեղացած թույլ անձրևը Երևանի փողոցները վերածել էր անանցանելի խոր գետերի, որտեղ, թերևս, կարելի էր տեղաշարժվել միայն գոնդոլներով: ԱրմԻնֆո-ի թղթակիցը հետևել է Գյուրջյան փողոցում տիրող անմխիթար իրավիճակին: Վարորդները ստիպված էին բառացիորեն լողալ ճանապարհին։ Իրավիճակը բարդացել էր նաև ճանապարհներին հսկայական փոսերի առկայության պատճառով, և այդ պայմաններում վարորդը, պարզապես, զրկված էր դրանք շրջանցելու հնարավորությունից։ Արդյունքում ՝ խորտակված և փչացած փոխադրամիջոց:
Սոցիալական ցանցերի օգտատերերը կադրեր են հրապարակում նաև քաղաքի այլ հատվածներից, որտեղ երթևեկությունը դժվարացել է գոյացած վիթխարի ջրափոսերի պատճառով: Կադրերում երևում են նաև ճամփեզրերին շարված փչացած մեքենաները ։
Սակայն Երևանի քաղաքապետը ոչ միայն չի տեսնում քաղաքի այդ խնդիրները, այլ ամեն անգամ նոր արդարացում է հորինում տեղի ունեցածի համար․ մեկ՝ ամսական տեղումների նորման, մեկ՝ երկամսյա, մեկ՝ էլի ինչ-որ բան, սակայն խուլ է երևանցիների կոչերին ՝ դադարեցնել մայրաքաղաքի կանաչ ֆոնդի հատումը և ամեն մի հողակտորի վրա բազմահարկերի կառուցումը, եւ փոխարենը՝ զբաղվել քաղաքի կոյուղու համակարգով և այն ճանապարհներով, որոնք արդեն նման են ռմբակոծությունից հետո դաշտի: Իսկ երևանցիներն այդ ընթացքում ստիպված են շարունակել փոշի շնչել,աշխատավարձի կեսը ծախսել տրանսպորտային միջոցները վերանորոգելու համար և հույս ունենալ, որ շուտով ընտրություններ կլինեն, և կհաջողվի հեռացնել պաշտոնյային, ով շարունակում է թունավորել երևանցիների կյանքն իր անգրագետ կառավարումամբ։



