


Արմինֆո.Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը "Երևան-Կենտրոն" քրեակատարողական հիմնարկից նամակ է հղել, որում անդրադարձել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Կարդացի Եվրոպական Խորհրդարանում շնչած ինքնադրսևորումդ։ Ավելին սպասելի չէր…
Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից, որոնք դարձյալ փորձում ես փարատել էությունիցդ անպակաս ստախոսությամբ…Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ, որովհետև ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱՐԱՐ Է…
Սկզբում ցանկացա մանրամասն պատասխանել, բայց հետևելով մեր Տիրոջ օրինակին, շատ կուզեի ասել. «Ետիս գնա’, սատանայ» (Մատթ. Դ։10), բայց դա էլ եմ քեզ շատ համարում…
Ավելի լավ է «Մենք ենք, մեր սարերի» Զավենին հղում կատարեմ. «…որովհետև տգետ ես»։
Իսկ ավելի լուրջ ոչ թե քեզ, այլ ամբողջ ելույթին ավելի ուշ կանդրադառնամ։ Աստված օրհնի Հայաստանս, Արցախս և մեր հաղթանակը… Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան», - ասվում է նամակում
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում դժգոհել էր Հայ Առաքելական Եկեղեցու մի շարք հոգևորականների "ցինիկ պահվածքից": Նա ընդգծել էր, որ ՀԱԵ որոշ հոգևորականներ ցինիկաբար խախտել են հոգևոր էթիկայի բոլոր կանոնները ՝ դրանով իսկ իրենց խոցելի դարձնելով օտարերկրյա հատուկ ծառայությունների համար:



