Ուրբաթ, 13 Մարտի 2026 16:31
Ալինե Գրիգորյան

Հայաստանի հակակոռուպցիոն կոալիցիա. կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշները ցույց են տալիս Հայաստանի իշխանությունների հակակոռուպցիոն քաղաքականության անարդյունավետությունը

Հայաստանի հակակոռուպցիոն կոալիցիա. կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշները ցույց են տալիս Հայաստանի իշխանությունների հակակոռուպցիոն քաղաքականության անարդյունավետությունը

Արմինֆո.Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի վերջին տարիների ցուցանիշները ցույց են տվել, որ Հայաստանի իշխանությունների ինստիտուցիոնալ փոփոխությունները չեն հանգեցրել հանրապետությունում կոռուպցիայի ընկալման մակարդակի էական բարելավման: Այդ մասին ասվում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում:

 

«ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի  N 1871-Լ որոշմամբ հաստատված  2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության 1-ին հավելվածով,  2023-2026 թթ. ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում գրանցված  առաջընթացը պետք է ապահովեր համաթվի ընկալման աճ՝ 55 միավորի ցուցանիշ։ Ակնհայտորեն, նախանշված ցուցանիշի համեմատ միջազգային գնահատումներով առկա հայաստանյան իրողությունը խիստ մտահոգիչ է։

 

2025թ.-ի արդյունքները փաստում են, որ աշխարհի բազմաթիվ երկրներում և տարածաշրջաններում կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Հայաստանի պարագայում վերջին տարիներին իրականացվել են մի շարք կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ ուղղված հակակոռուպցիոն համակարգի ձևավորմանն ու զարգացմանը։ Մասնավորապես՝ ստեղծվել են հակակոռուպցիոն պայքարի մասնագիտացված մարմիններ, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանները և ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանումները։ Նախատեսվում էր, որ այս կառույցների ստեղծումն ու գործունեությունը կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և կհանգեցնեն հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի նվազմանը։

 

Միևնույն ժամանակ արձանագրվում է պետական մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցության որոշակի ընդլայնում՝ պետական մարմիններին կից հասարակական խորհուրդների միջոցով ՔՀԿ-ների ներգրավվածության ընդլայնմամբ։

Այնուամենայնիվ, ԿԸ համաթվի վերջին տարիների ցուցանիշների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականացված ինստիտուցիոնալ փոփոխությունները դեռևս չեն հանգեցրել կոռուպցիայի ընկալման մակարդակի էական բարելավման։ Թեև 2025թ.-ի ցուցանիշի նվազումը նախորդ տարվա համեմատությամբ մեծ չէ և կարող է դիտարկվել որպես թույլատրելի վիճակագրական տատանում, այն նաև վկայում է, որ իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության ազդեցությունը առայժմ չի արտահայտվել զգալի առաջընթացի տեսքով։ Բացի այդ, վերջին տարիների համեմատական դիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես 2020–2021թթ. ցուցանիշների համեմատ արձանագրվել է նահանջ՝ 2 միավորով։

 

Հայաստանը Կոռուպցիայի ընկալման 2020 թ.-ի համաշխարհային ինդեքսում 60-րդ տեղում էր՝ 49 միավորով, և 2019–ի համեմատ դիրքերը բարելավել էր 7 միավորով։ Այս ցցուն տարբերությունը հիմք է տալիս հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության վրա։     

 

Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ կոռուպցիան բարդ սոցիալական երևույթ է և ունի արագ տրանսֆորմացիոն բնույթ։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում կոռուպցիայի ընկալումը հաճախ սահմանափակ է։ Մասնավորապես՝ հանրությունը ոչ միշտ է  որպես կոռուպցիոն դրսևորումներ ճանաչում այնպիսի երևույթներ, ինչպիսիք են նեպոտիզմը, ֆավորիտիզմը և կլիենտիզմը։

 

Նշված երևույթները կարող են էական ազդեցություն ունենալ հանրային հատվածում մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև պետական գնումների համակարգի թափանցիկության և հաշվետվողականության վրա՝ ստեղծելով ոչ մրցակցային և ոչ թափանցիկ գործելակերպի ռիսկեր։

 

Թափանցիկության և հաշվետվողականության տեսանկյունից մտահոգիչ է նաև այն իրավիճակը, որ թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված են շահերի բախման կառավարման իրավական հիմքերը, սակայն  դրանց կիրառումը հիմնականում կրում է արձագանքող բ… և կոնկրետ դեպքերի ուսումնասիրությունը հիմնականում իրականացվում է փաստի արձանագրումից հետո (post factum), մինչդեռ նախականխման և վաղ փուլում կանխարգելման գործիքակազմերը դեռևս սահմանափակ են կիրառվում։

 

Այս  համատեքստում ուշագրավ է Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման շրջանակներում կոմիտեի նախագահի տրամադրած տեղեկությունը, համաձայն  որի՝ 2025թ.-ին դատարան է ուղարկվել քրեական վարույթների շրջանակում  մեղադրանք առաջադրված 298 հանրային ծառայողի գործ, , որոնցից 222–ը եղել են գործող պաշտոնյաներ։

 

Վերոնշյալ տվյալները և արձանագրումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն քաղաքականությունների արդյունավետ իրականացման տեսանկյունից։

 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է գնահատում նաև ԿԿՀ-ի անդամների ընտրության գործընթացները՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել այդ մրցույթներն ու ընտրությունները առավել թափանցիկ, հաշվետու և վստահելի դարձնելու համար։

 

Մեկ այլ մտահոգիչ պրակտիկա է նաև այն դեպքերը, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ընթացող դատական նիստում դատավորի որոշմամբ նիստը անցկացվում է դռնփակ՝ առանց կողմերի համապատասխան միջնորդության և առանց պատճառաբանված հիմնավորման՝ վկայակոչելով արդարադատության շահի ապահովումը։ Նման պրակտիկան կարող է դիտարկվել որպես հանրային նշանակություն ունեցող գործերով հրապարակայնության սկզբունքից նահանջ և կարող է բացասաբար անդրադառնալ դատական քննության արդարության նկատմամբ հանրության վստահության մակարդակի վրա։

 

Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային լավագույն փորձը և ընդունված չափանիշները հակակոռուպցիոն գործերի քննության ոլորտում հստակ շեշտադրում են դատական վարույթի առավելագույն թափանցիկությունն ու հրապարակայնությունը։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, ԵԽ-ի՝ Պետությունների խմբի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ուղեցույցները բազմիցս ընդգծել են, որ կոռուպցիայի դեմ պայքարում հանրության տեղեկացված լինելու իրավունքն ու դատական գործընթացների հրապարակայնությունն ունեն հիմնարար նշանակություն։

 

Վերոգրյալի համատեքստում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան արձանագրում է մի շարք համակարգային խնդիրներ․

 

Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման ոլորտում համակարգային քաղաքականության անբավարարություն․ մասնավորապես՝ կառավարության և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների      քաղաքականությունը բավարար չափով չի ապահովում հասարակության լայն շրջանակներում, ինչպես նաև      հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շրջանում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորումը և կանխարգելիչ միջոցառումների հետևողական իրականացումը։

 

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի անկախության և հաշվետվողականության ապահովման անհրաժեշտություն․ Կոռուպցիայի Կանխարգելման Հանձնաժողովի անդամների ընտրության և թափուր պաշտոնների համալրման գործընթացներում թափանցիկության և հանրային հաշվետվողականության մեխանիզմների ոչ լիարժեք կիրառումը առաջացնում է ողջամիտ մտահոգություններ քաղաքական ազդեցությունների հնարավոր առկայության վերաբերյալ և կարող է խոչընդոտել բարձր մասնագիտական որակներով և բարեվարքությամբ օժտված մասնագետների ներգրավմանը հակակոռուպցիոն համակարգում։

 

Միևնույն ժամանակ հակակոռուպցիոն կոալիցիան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցել ՀՀ կառավարությանը 2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված նպատակների և գործողությունների լիարժեք և ամբողջական իրականացման գործընթացում, տրամադրել փորձագիտական աջակցություն հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ      մարմիններին՝ միջազգային լավագույն փորձի տեղայնացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ,

իրականացնել լայնածավալ և համակարգային հակակոռուպցիոն կրթական ու  իրազեկման ծրագրեր, իրականացնել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մշտադիտարկում և ներկայացնել ոլորտային հակակոռուպցիոն քաղաքականությունների կատարելագործմանն ուղղված առաջարկություններ։

 

Հակակոռուպցիոն կոալիցիան պատրաստակամ է իր փորձագիտական ներուժը ծառայեցնել հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը՝ հանուն Հայաստանում կոռուպցիայից զերծ, թափանցիկ և բարեվարք կառավարման միջավայրի ձևավորման», - ասվում է հայտարարությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո ԴոմինգոնԳեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո Դոմինգոն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճարՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճար
ՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունըՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը
Հայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտինՀայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտին
Երևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցություններըԵրևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցությունները
Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներԵրևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանըԼեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը
Արմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերըԱրմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը
Շնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն ԳյումրիումՇնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն Գյումրիում
Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումըՀայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումը
«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումըՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումը
Փաստաբան․ Փաստաբան․ "Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղարի տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգը
Իրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունըԻրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունը
Ղրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրումՂրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրում
Իրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթԻրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթ
Վարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետՎարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ
Գևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ԿապանումԳևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Կապանում
Պաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային ԿովկասումՊաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում
ԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքըԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքը
Արաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկումԱրաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում
Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունըՀայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունը
"Ուժեղ Հայաստան"-ում պատմել են, թե ինչու են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համարԱմենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար
Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Փաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդինՓաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին
Ազգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերըԱզգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված ենՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված են
Միրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներումՄիրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներում
 Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքինՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքին
Reuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործումReuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործում
Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։
Իմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծըԻմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծը
Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համարՀայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է ՄատենադարանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Մատենադարան
Պաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբՊաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ
Ծառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցներըԾառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները
Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՓաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Շվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՇվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացըՓաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացը
ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՂրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովԵրևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումըՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումը
35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանըՄայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերինԼավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինՇվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցերՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցեր
Կարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է ՀայաստանումԿարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ