


Արմինֆո.Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության նախաբանում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Այդ մասին մարտի 12-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իր դիրքորոշումը նա պարզաբանել է, նախ, նրանով, որ գործող Անկախության մասին հռչակագիրը կառուցված է հակամարտության տրամաբանության վրա։ "Մենք չենք կարող գնալ այդ ճանապարհով եւ միաժամանակ ձգտել անկախ պետության կառուցման", - ասել է կառավարության ղեկավարը: Ընդ որում, նա նշել է, որ հիմա չէր ցանկանա մանրամասն պարզաբանել, թե հատկապես ինչ նկատի ունի, քանի որ նախկինում արդեն0 ներկայացրել է իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաղորդել էր, որ ՀՀ սահմանադրության նոր տեքստը կարող է պատրաստ լինել 2026 թվականի մարտին: Այդ առնչությամբ նա հաղորդել էր հանրային իրազեկման նպատակով տեղեկատվական արշավ սկսելու անհրաժեշտության մասին։ Ինչպես սպասվում է, 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո կանցկացվի հանրաքվե ։



