


Արմինֆո.ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից նամակ է ստացվել, որում ԱՊՀ ՄԽՎ-ին հրավեր է ուղարկվել մասնակցելու Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտարկմանը: Այդ մասին ասվում է ԱՊՀ ՄԽՎ հաղորդագրության մեջ։
"Հայաստանի Հանրապետության իշխանությունները հանձնառու են ընտրությունները ժողովրդավարական նորմերին ու չափանիշներին համապատասխան, ազատության, արդարության և թափանցիկության սկզբունքների ոգով անցկացնելուն", - նշված է Ալեն Սիմոնյանի նամակում:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին:



