


Արմինֆո. Արմավիր համայնքը պետք է դառնա Հայաստանի սննդարդյունաբերության կենտրոն։ Այդ մասին տեղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ համայնքը գյուղատնտեսության տեսանկյունից ամենահարուստն է երկրում, և արտադրության այս ճյուղի վերածնունդը պետք է սկսվի հենց այստեղից: Նարեկ Կարապետյանը նշել է, որ առաջադրված խնդրի լուծման համար անհրաժեշտ է նոր առաջնորդ, քանի որ նախկին բոլոր ղեկավարներն արել են և լավը, և վատը, և այս իրավիճակում գնահատականը պետք է տա ժողովուրդը: "Մենք ունեցել ենք չորս առաջնորդ, որոնց կառավարման արդյունքում ստացել ենք այն, ինչ ունենք։ Աղքատ հայ այսօր միայն Հայաստանում է ապրում, իսկ դա նշանակում է, որ խնդիրը ոչ թե հայերն են, այլ երկրի իշխանությունները", - նշել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության վարչության անդամը ։
Նա հավելել է, որ կոնկրետ Արմավիրի մարզի համար որոշակի ծրագիր է առաջարկվում։ Մարզը պետք է դառնա գյուղմթերքի արտադրության կենտրոն։ Մարզի յուրաքանչյուր երրորդ հեկտարը չի մշակվում ջրի սակավության, հողի սեփականատերերի բացակայության պատճառով և այլն: Մինչդեռ, մարզը պետք է դառնա վերամշակող արդյունաբերության կենտրոն, ինչը տեղի բնակիչներին թույլ կտա սկսել լավ ապրել:



