


Արմինֆո.Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայց է ներկայացրել նախկին քահանա Ստեփան Ասատրյանի դեմ: Հայցի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է դատական համակարգի Datalex տեղեկատվական կայքում:
Ըստ հայցի՝ արքեպիսկոպոսը պահանջում է հերքել զրպարտչական տեղեկատվությունը, ինչպես նաև փոխհատուցել պատվին և արժանապատվությանը հասցված վնասը ։ Աջապահյանը, մասնավորապես, Ասատրյանից պահանջում է հրապարակավ հերքել իր կնոջ և դստեր առկայության մասին տեղեկությունը:
Քաղաքացիական հայցը ներկայացվել է 2026 թվականի փետրվարի 26-ին ։ Գործը մակագրվել է դատավոր Էմին Աբգարյանին:
Հաղորդվում է նաև, որ դատարանը հետ է վերադարձրել հայցադիմումը կից փաստաթղթերով՝ հայցում նշված խախտումները երեք օրվա ընթացքում վերացնելու համար:



