
Արմինֆո. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը սպառնալիք է տեսնում Ադրբեջանում և Թուրքիայում։ Այդ մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման արդյունքները։
Ի պատասխան հարցին, թե որ պետություններն են քաղաքական սպառնալիք ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, հարցվածների 80%-ը նշել է Ադրբեջանը, ևս 69% - ը՝ Թուրքիան, 29% - ը՝ Ռուսաստանը, 10% - ը՝ ԱՄՆ - ը, 6% - ը՝ Վրաստանը, 4%-ը՝ Իսրայելը, 3-ական տոկոս են ստացել ԵՄ-ը, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Իրանը, 2%՝ Պակիստանը, 1-ական տոկոս են ստացել Ֆրանսիան, Ղազախստանը, Չինաստանը և Բելառուսը: 3%-ը նշել է՝ ոչ ոք կամ դժվարացել է պատասխանել։
Ընդ որում, հարցին, թե որ երկրներն են համարում Հայաստանի ամենակարևոր քաղաքական գործընկերներ, հարցման մասնակիցների 43%-ը նշել է Ռուսաստանը, ևս 42%-ը՝ ԱՄՆ, 34%-ը՝ Իրանը, 29%-ը՝ Եվրամիությունը, 27%-ը՝ Ֆրանսիան, 21%-ը՝ Չինաստանը, 18%-ը՝ Վրաստանը, 6%-ը՝ Հնդկաստանը, 4%-ը՝ Մեծ Բրիտանիան, 3%-ը՝ Ղազախստանը, 3%-ը՝ Թուրքիան, 2-ական տոկոս ստացել են Ադրբեջանն ու Ուկրաինան: 2%-ն այլ պատասխան է տվել, ևս 3%-ը դժվարացել է պատասխանել, իսկ մնացած 3% ը հայտարարել է՝ ոչ ոք։
Միևնույն ժամանակ, հարցին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հարցվածների 17%-ը հայտարարել է, որ միայն եվրոպամետ և արևմտամետ: Հարցվածների ևս 32%-ը կարծում է, որ պետք է գնալ Արևմուտք, սակայն պահպանել հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ, 24%-ը՝ ռուսամետ, բայց պահպանել հարաբերությունները ԵՄ-ի և արևմտյան երկրների հետ, 9%-ը՝ ռուսամետ, 5%-ը այլ պատասխան է տվել, 13%-ը դժվարացել է պատասխանել։
Անդրադառնալով Հայաստանի եվրոպական ուղուն՝ 33%-ը հայտարարել է, որ լիովին կողմ է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը, 39%-ը հայտարարել է, որ մասամբ աջակցում է, 14% - ը՝ մասամբ դեմ, 10%-ը՝ դեմ, ևս 4%-ը դժվարացել է պատասխանել: Ընդ որում, 51 տոկոսը հայտարարել է, որ եթե առաջիկա կիրակի հանրաքվե անցկացվեր ԵՄ-ին անդամակցելու շուրջ, ապա կողմ կքվեարկեր, 13 տոկոսը հայտարարել է, որ դեմ կքվեարկեր, 32 տոկոսը չէր մասնակցի քվեարկությանը, 4 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցումն անցկացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլլոգիական հարցումների հետազոտությունների կենտրոնի և BREVIS-ի (ներկայացված IPSC LLC-ի կողմից) կողմից։ Տվյալները հավաքագրվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ը՝ հեռախոսային հարցազրույցների (CATI) միջոցով։ Ընտրանքը կազմված էր 18 տարեկանից բարձր ՀՀ 1506 քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից, ովքեր ներկայումս բնակվում են Հայաստանում (կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ): Ընտրանքում չեն ընդգրկվել այն քաղաքացիները, որոնք ապրել են Հայաստանում 6 ամսից պակաս: Հեռախոսահամարները ընտրվել են պատահական թվերի հավաքման (RDD) եղանակով: Հարցմանը մասնակցության մակարդակը կազմում է 22%: Սխալանքը չի գերազանցում +2.5 տոկոսային կետը ամբողջ ընտրանքի համար: Գրաֆիկների թվերի գումարը կարող է տարբերվել 100 տոկոսից՝ կլորացման պատճառով: