


Արմինֆո.Հայաստանի իշխանություններն ուշադիր հետևում են Իրանում և նրա շուրջ ստեղծվող իրավիճակին։ Այդ մասին մարտի 6-ին ճեպազրույցում հայտարարել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Իրանի հետ Հայաստանի սահմաններին իրավիճակի զարգացուման մասին անմիջապես տեղեկացվում են լիազոր գերատեսչությունները։ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ նախորդ օրը տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ, որտեղ քննարկվել են Իրանի շուրջ զարգացումների բոլոր հնարավոր սցենարները, այդ թվում՝ Հայաստանի համար հնարավոր ռիսկերը։
Պատգամավորը նշել է, որ Իրանին առնչվող բոլոր ծրագրերը, որոնց վերաբերյալ կան ստորագրված փաստաթղթեր և պայմանավորվածություններ, շարունակում են իրականացվել։ Դրանք ոչ մի կերպ չեն ազդում Հայաստանի և ԱՄՆ-ի կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների վրա։
Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, իր հերթին, նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Նա նշել է, որ այսօր երկիրն իրենից ներկայացնում է խաղաղ կղզի, ինչի հաջողվել է հասնել իշխանությունների հավասարակշռված քաղաքականության շնորհիվ։ «Մեր հաշվարկներն ու մեր քայլերը, հաստատված հարաբերությունները՝ սկսած Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան և տարածաշրջանի պետություններ, ցույց են տալիս, որ բոլոր հնարավոր սցենարների դեպքում երկրի համար ներկայումս ապահովվում է լավագույն արդյունքը», - ասել է խորհրդարանականը՝ կոչ անելով լրագրողներին գնահատել դա։



