


Արմինֆո.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ուշադիր հետևում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող տարբեր հարցումների տվյալներին։ Այդ մասին մարտի 6-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ կառավարող խմբակցության համար ընտրությունների հեռանկարը քիչ թե շատ կանխատեսելի է, բայց այդ հարցումների իսկությունը բոլորը կտեսնեն հունիսի 8-ի առավոտյան։
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերը հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն, իր հերթին, ընդգծել է, որ անցկացված վերջին հասարակական կարծիքի հարցման համաձայն, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո կառավարող կուսակցությունը մեծամասնություն կստանա Ազգային ժողովում։ Ընդ որում, նույնիսկ, ավելին, քան պարզ մեծամասնությունը, քանի որ խոսքը նոր գումարման Ազգային ժողովի մանդատների 3/5-ի մասին է, 2/3-ի և 50+1-ի, ինչը, բնականաբար, ենթադրում է տարբեր թվեր։
Եղոյանը նշել է, որ ներկայացված հարցման տվյալները որոշակի լավատեսություն և վստահություն են ներշնչում կառավարող քաղաքական կուսակցությանը, առավել եւս, որ նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել: «Մենք ամեն ինչ դեռ չենք ասել», - ընդգծել է խորհրդարանականը: Նա հավելել է, որ ընդդիմության շարքերում ավելի ու ավելի հաճախ են լսվում ձայներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի, իբր, զգալի անկման եւ այն մասին, որ այն շատ ցածր է, և խնդիրներ կլինեն կառավարություն ձևավորելու առնչությամբ և այլն, և, նույնիսկ, խոսվում է «Գյումրու 2» սցենարի մասին: Սակայն վերջին հարցման արդյունքներն այլ բանի մասին են վկայում: Եղոյանը նշել է, որ արդեն այսօր կարելի է խոսել կառավարող կուսակցության կողմից սահմանադրական մեծամասնություն ապահովելու մասին. հարցումը միայն հաստատում է նրա ներկայացուցիչների վստահությունը: Կուսակցության հիմնական նվաճումներից մեկը խաղաղության հաստատումն է, որը դարձել է իրականություն, և այն պաշտպանելու համար անհրաժեշտ է երկրի քաղաքացիների հուսալի եւ ուժեղ ձայնը:



