
Արմինֆո. Հայաստանում հարցվածների գրեթե կեսը չի վստահում որևէ քաղաքական գործչի։ Այդ մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման արդյունքները։
Հարցին, թե որ քաղաքական գործչին են ամենաշատը վստահում, հարցվածների 48%-ը նշել է, որ ոչ մեկին չի վստահում, 20%-ը նշել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 10%-ը՝ գործարար Սամվել Կարապետյանին, 5%-ը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 4%-ը՝ գործարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանին, իսկ 4%-ը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանին։ Եւս մի քանի ուժեր ստացել են 4%-ից պակաս ձայներ, 16%-ը տվել է այլ պատասխան, իսկ 9%-ը հրաժարվել է կամ դժվարացել է պատասխանել։
Հարցին, թե արդյոք Հայաստանը, ընդհանուր առմամբ, շարժվում է ճիշտ ուղղությամբ, հարցվածների 47%-ը պատասխանել է դրական, 41%-ը՝ բացասական, իսկ 11%-ը դժվարացել է պատասխանել։ Հատկանշական է, որ 2025 թվականի հունիսին հարցվածների ընդամենը 36%-ն էր կարծում, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, ևս 49%-ը՝ սխալ ուղղությամբ, ևս 15%-ը դժվարացել էր պատասխանել։
Միևնույն ժամանակ, հարցվածների 21%-ը երկրի համար կարեւորագույն խնդիրն է համարում անվտանգությունը և սահմանային իրավիճակը, 18%-ը՝ գործազրկությունը, 11%-ը՝ ԿՅաանքի թանկ լինելը, 9%-ը՝ ցածր աշխատավարձը, 8%-ը՝ ցածր կենսաթոշակը, 8%-ը՝ խաղաղության բացակայությունը, 7-ական տոկոսը՝ աղքատությունը, կրթության վատ որակը, տարածաշրջանային անվտանգությունը և այլ գործոններ, 6%-ը՝ սխալ արտաքին քաղաքականությունը, իսկ 5-ական տոկոսը՝ առողջապահությունը, վատ կառավարումը։ 38%-ը տվել է այլ պատասխաններ, 4%-ի կարծիքով՝ աչ մի խնդիր չկա, 5%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցումն անցկացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլլոգիական հարցումների հետազոտությունների կենտրոնի և BREVIS-ի (ներկայացված IPSC LLC-ի կողմից) կողմից։ Տվյալները հավաքագրվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ը՝ հեռախոսային հարցազրույցների (CATI) միջոցով։ Ընտրանքը կազմված էր 18 տարեկանից բարձր ՀՀ 1506 քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից, ովքեր ներկայումս բնակվում են Հայաստանում (կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ): Ընտրանքում չեն ընդգրկվել այն քաղաքացիները, որոնք ապրել են Հայաստանում 6 ամսից պակաս: Հեռախոսահամարները ընտրվել են պատահական թվերի հավաքման (RDD) եղանակով: Հարցմանը մասնակցության մակարդակը կազմում է 22%: Սխալանքը չի գերազանցում +2.5 տոկոսային կետը ամբողջ ընտրանքի համար: Գրաֆիկների թվերի գումարը կարող է տարբերվել 100 տոկոսից՝ կլորացման պատճառով: