


Արմինֆո.Բարեբախտաբար, թե դժբախտաբար, Հայաստանը չի գտնվում իր ճանապարհի այն կետում, որպեսզի ռուսական ռազմակայանը փակի իր «տեսադաշտը»։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-ին ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում միանալ Եվրոպային, եթե օրակարգում չունի ռուսական ռազմակայանի փակման հարց։
Եթե իրավիճակը նման ելք ընդունի, ապա հայկական կողմը, վարչապետի ասելով, կմտածի այն մասին, թե ինչպես առաջ շարժվի՝ «տեսադաշտի» հետ կապված խնդիրները բացառելու համար։
Նա ընդգծել է, որ Հայաստանը երբեք մտադրություն չի ունեցել, չունի և չի ունենա վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և իր առջեւ խնդիր չի դնում վնասել Ռուսաստանի շահերին։ «Մեր առջեւ միշտ կանգնած է եւ կանգնած կլինի Հայաստանի շահերով առաջնորդվելու խնդիր», - ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը կդիմի Մոսկվային Գյումրիի ռուսական ռազմակայանի փակման հարցով, հայտարարել էր, որ Հայաստանը 102-րդ ռուսական ռազմակայանի ներկայության հետ կապված որևէ ծրագիր կամ մտահոգություն չունի։ «Մենք Ռուսաստանի մերձավոր գործընկերն ենք և ունենք շատ սերտ տնտեսական և քաղաքական կապեր», - ասել էր Հայաստանի վարչապետը։



