


Արմինֆո. Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն՝ Նախիջևանում իրանական անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությանը, դեսպանին ներկայացվել է խիստ բողոք, և համապատասխան բողոքի նոտա կհանձնվի։ Ընդ որում, իրանցի դիվանագետին տեղեկացվել է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ։
Ավելի վաղ Բաքվում հայտարարել էին, որ Իրանի տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով Նախիջևանի օդանավակայանում վիրավորում են ստաացել երկու քաղաքացիական անձինք։
Հատկանշական է, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ադրբեջանի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել Իրանի շուրջ ռազմական գործողությունների առնչությամբ։



