


Արմինֆո.Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը (IODA) մեկնարկում է փաստահավաք առաքելություն` գնահատելու Հայաստանի ժողովրդավարական պայմանները 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Ինչպես ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, IODA-ն միավորում է ժողովրդավարության խթանման , կառավարման, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ոլորտների միջազգային փորձագետների։ Նրա գործադիր խորհրդի կազմում են Ֆիլիպ Քալֆայանը, Քենեթ Ռոթը, Սառա Լի Ուիթսոնը, Ուիլյամ Բուրդոնը, Խոսե Արանասը, Մարկ Ջոնսը և Բրայան Մեյը:
Պատվիրակությունը մտադիր է Հայաստան վերադառնալ 2026 թվականի ապրիլին ՝ գնահատման գործընթացը շարունակելու և նախնական արդյունքները ներկայացնելու համար, որին կհաջորդի եզրափակիչ զեկույցը:



