


Արմինֆո. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այցելել են Հայաստանում Իրանի դեսպանատուն և ստորագրություններ թողել սգո մատյանում։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Իրանի դեսպանատունը՝ Twitter-ի (X) հրապարակման մեջ:
Նշվում է, որ հայ պաշտոնյաները ցավակցություն են հայտնել ԻԻՀ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության և ԱՄՆ-ի ու Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհված Իրանի քաղաքացիների զոհվելու առնչությամբ։
«Հայաստանի պաշտոնյաները նաև ցավակցություն են հայտնել դեսպանին և դեսպանատան աշխատակիցներին և սանձազերծված պատերազմի արագ ավարտի հույս հայտնել», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին և 5-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բաց է ցավակցությունների գիրքը՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի և Մինաբի տարրական դպրոցի աշակերտների մահվան առնչությամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով։
Հատկանշական է, որ չնայած Իրանը համարվում է Հայաստանի համար բարեկամ երկիր, երկրի առաջին դեմքերն առայժմ ժամանակ չեն գտել այցելելու դեսպանատուն և ցավակցություն հայտնելու իրանական կողմին։
Հարկ է նշել, որ, ի տարբերություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահը երեկ «իր խիտ ժամանակացույցում» ժամանակ է գտել՝ այցելելու Բաքվում Իրանի դեսպանատուն։



