


Արմինֆո.Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը մշտական կապի մեջ է բոլոր այն երկրների հայ համայնքների հետ, որոնք Իրանում պատերազմի սկսվելուց հետո ուղղակի կամ անուղղակի կերպով ներքաշվել են ռազմական գործողությունների մեջ: Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:
"Գարեգին Բ - ն իր մտահոգությունն ու տագնապն է հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ և մշտական կապի մեջ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ", - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա ։ Ի պատասխան ՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Ամերիկյան կողմն առայժմ հաստատել է իր վեց զինվորականների մահը ։ Իրանի հարավում գտնվող նահանգներից մեկում աղջիկների դպրոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել են 170 աշակերտ և նրանց ուսուցիչները, ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են:



