


ArmInfo. Ինթիֆադայի նահատակների դպրոցը, որը գտնվում է Թեհրանի արևմուտքում, ամբողջությամբ ավերվել է ավիահարվածի հետևանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Հարվածի հետևանքով ավերվել են մի քանի հարկերի տանիքը և պատերը։ Շենքի վերին հարկերից մնացել է միայն կմախքը։ Իրանի իշխանությունները նախկինում դպրոցները տեղափոխել էին հեռավար ուսուցման մինչև մարտի վերջ։ Թեհրանը հայտնել է երկրի առնվազն երկու դպրոցների վրա հարվածների մասին. մեկում զոհվել է առնվազն 165 մարդ, մյուսում՝ առնվազն հինգ։



