


Արմինֆո.Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Իրանին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ Երեւանը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։
«Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։
Թեժ գծեր․ Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ թեժ գիծ. +37455620111 (նաև WhatsApp)։ Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144», - նշվում է ԱԳՆ հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը հարձակվել է Իրանի վրա։ Հարվածներ են հասցվել Թեհրանում կառավարական շենքերին։ Չհաստատված տեղեկությունների համաձայն, Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով սպանվել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին:



