


Արմինֆո. Հաշվի առնելով վերջին 8 տարիների գնաճը՝ կենսաթոշակների հավելավճարով հնարավոր կլինի ձեռք բերել նույնքան ապրանք, որքան 2018 թվականին։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է "Մեր ձեւով" շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը։
Նրա խոսքով՝ ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, թե թոշակառուները չգիտեն ՝ ինչպես ծախսել 10 հազար դրամը, բայց առջևում ընտրություններ են, և, ինչպես պարզվեց՝ շատ լավ գիտեն: "Որոշել են ապրիլի 1-ից թոշակները բարձրացնել միջինը 8 հազար դրամով ։ Հարգելի թոշակառուներ, 2018 թվականից գներն այնքան են բարձրացել, որ եթե անգամ հղում կատարեք գնաճի պաշտոնական վիճակագրությանը, ապա կպարզվի, որ ձեր կենսաթոշակները գրեթե նույն մակարդակի են, ինչ՝ 2018 թվականին: Այսինքն ՝ դուք ձեր թոշակով կարող եք գնել այնքան ապրանք, որքան գնել եք 8 տարի առաջ", - ասել է շարժման ներկայացուցիչը, կոչ անելով երկրի իշխանություններին իրավիճակն այնպես չներկայացնել, կարծես, մարդկանց լավություն են անում։ "Դուք վճարում եք միայն գների տարբերության համար", - նշել է Աշոտ Մարկոսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ապրիլի 1-ից կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացնելու մասին: Այդ որոշումը շատերի կողմից ընկալվել է որպես նախընտրական քայլ, քանի որ երեք ամիս անց ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ են։ Առավել ևս, որ ավելի վաղ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ նույն 10 հազար դրամ թոշակների հավելավճարը ոչինչ չի լուծի։



