
Արմինֆո.Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործողություններն արդարացում չունեն՝ Ճիշտ այնպես, ինչպես Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ անօրինական դատավարությունները։ Այդ մասին հայտարարել է ամերիկա-կանադական հայտնի իրավաբան-միջազգայնագետ, քաղաքական պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած Ռոբերտ Ամստերդամը՝ "Ստատուս քվո" քաղաքական-վերլուծական ծրագրին հարցազրույցում:
Նա նշել է, որ չի հանդիպել այնպիսի երկրների, որտեղ իշխանություններն այդքան ձգտեն խարխլել իրենց հավատը, պատմությունն ու մշակույթը։ "Քրիստոնեությունն այսօր վտանգված է ։ Հազիվ թե որևէ այլ երկրում կարելի է նման բան տեսնել, երբ իշխանությունները Եկեղեցու բարձրագույն հոգևորականությանը պահանջում են լքել պաշտոնը։ Այդ պահանջն իրավական հիմք չունի։ Երբ ինչ - որ մեկը նման իրավական խախտումներ է թույլ տալիս, դա պետք է մտահոգություն առաջացնի Եվրոպայում", - ընդգծել է միջազգային իրավաբանը ։
Ամստերդամի կարծիքով՝ այդ խնդիրը միջազգային մասշտաբներ ունի և միայն Հայաստանին կամ քրիստոնյաներին չի վերաբերում, եւ դրան պետք է հակազդել: Նա վրդովվել է ընթացող գործընթացների ֆոնին միջազգային հանրության լռությունից և հիշեցրել Նորվեգական Forum 18 իրավապաշտպան կազմակերպության՝ ավելի վաղ արտահայտած դիրքորոշման մասին ։ Ամստերդամը հույս է հայտնել, որ միջազգային այլ իրավապաշտպան կազմակերպություններ կխախտեն լռությունը և կհետևեն նրա օրինակին:
"Նույնիսկ պատերազմի ժամանակ կրոնի ազատությունը պետք է ապահովվի։ Կարևոր է հասկանալ, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանում ՝ մի երկրում, որը եղել է քրիստոնեության պաշտպանության առաջնագծում: Համաշխարհային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին", - հավելել է նա։
Խոսելով խնդրի լուծման իր տեսլականի մասին՝ Ամստերդամը հույս է հայտնել, որ իրավիճակը կլուծվի դատական ատյանների միջոցով: Նա նաեւ հիշեցրել է ընթացիկ տարվա հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին, որոնց ժամանակ քաղաքացիները կկարողանան իրենց վերաբերմունքն արտահայտել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հարձակումների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները 2025 թվականի մայիսից հակաեկեղեցական ակտիվ արշավ են սկսել և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոս հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ ժամկետով: Այս արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները ։ Այսօրվա դրությամբ մտացածին մեղադրանքներով 4 բարձրաստիճան հոգևորականներ այդ հակաեկեղեցական արշավի շրջանակներում գտնվում են բանտերում: Ավելին, Հայաստանի վարչապետը 10 հերձվածող եպիսկոպոսների հետ շրջանակային փաստաթուղթ է ստորագրել Հայոց եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգման վերաբերյալ։
Նկատենք, որ ըստ ՀՀ սահմանադրության, Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ եկեղեցին անջատ է պետությունից։ Միաժամանակ նշվում է Հայ Առաքելական Եկեղեցու "բացառիկ առաքելությունը " ազգային ինքնության պահպանման գործում ։