


Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնազորը Վաշինգտոնում ծեծի է ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին:
Մի խումբ ադրբեջանցիներ հավաքվել էին հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էր Ալիևի պատվիրակությունը, որպեսզի իրենց անհամաձայնությունն արտահայտեն Ադրբեջանի անփոփոխ առաջնորդի վարած քաղաքականությանը: Ալիևի թիկնապահների կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելու կադրերը Facebook-ի իր էջում տարածել է ընդդիմադիր "Ազադլիգ" պարբերականը: Տեսանյութը շատ արագ տարածվել է:
Նշենք, որ սա առաջին նման դեպքը չէ ։ 2017 թվականի մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոն այցի ժամանակ նրա թիկնապահները ծեծի էին ենթարկել Էրդողանի քաղաքականության դեմ հանդես եկող ցուցարարներին: Այն ժամանակ 9 մարդ էր տուժել։



