


Արմինֆո. Հայ Առաքելական Եկեղեցուն հավատարիմ մի խումբ հավատացյալներ հանրագիր են նախաձեռնել՝ ի աջակցություն Հայ Առաքելական եկեղեցու:
Հանրագրում, մասնավորապես, դրա նախաձեռնողները մտահոգություն են հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործողությունների առնչությամբ, որը փորձում է շահարկել Հայ Առաքելական Եկեղեցին և պառակտել այն: Միջոցառման նախաձեռնողները կոչ են անում Հայաստանում և Սփյուռքում ապրող բոլոր հայերին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի շուրջ, միասնաբար պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, պաշտպանել հավատացյալների իրավունքները և ժողովրդավարության հիմքերը Հայաստանում:
Հանրագրին միանալու և այն ստորագրելու համար անհրաժեշտ է այցելել https://armspyurk.com կայք և հետևել բոլոր հրահանգներին:
Հիշեցնենք, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ․ նրա մեկնումը երկրից արգելված է: Գործը հարուցվել է Արման Սարոյանին կարգալույծ անելու հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Քրեական գործով դատախազ է նշանակվել Խաչատուր Գալստյանը: Քննությունը վարելու է քննիչ Արա Ավագյանը:



