


Արմինֆո. ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն հրաժարվել է հանդիպել այցով Աթենքում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունում ասվում է․ «Մենք հետեւում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցին Աթենք եւ վերահաստատում, որ հայ–հունական պատմական բարեկամությունն ու բազմաոլորտ գործակցության զարգացումը բխում են երկու պետությունների եւ ժողովուրդների կենսական շահերից։ Պետական բարձր մակարդակի հարաբերությունների խորացումը ողջունելի է, ակնկալում ենք, որ այն կծառայի տարածաշրջանային կայունության եւ ժողովուրդների բարօրության համար։
Միեւնույն ժամանակ Հայաստանի ներքին կյանքում արձանագրվող զարգացումները խորը մտահոգություն են առաջացնում։ Լրջագույն մտահոգության պատճառ է Եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները։ Հոգեւորականների նկատմամբ հալածանքները վկայում են պետական լծակների օգտագործման մասին՝ եկեղեցու հեղինակությունը խաթարելու եւ ազգային միասնականությունը տկարացնելու միտումով։
Այս պայմաններում մենք պատշաճ չենք համարում մասնակցել նախագահ Խաչատուրյանի հետ նախատեսվող հանդիպումներին՝ մերժելով այս ընթացքը»։



