


Արմինֆո. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունում ավարտվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների ընտրության քվեարկության առաջին փուլի արդյունքների ամփոփումը: Այդ մասին փետրվարի 16-ին ճեպազրույցում հաղորդել է իշխանական կուսակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։
Նրա խոսքով՝ քվեարկությանը մասնակցել է 1028 մարդ, վավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 932, եղել են նաև անվավեր և չօգտագործված քվեաթերթիկներ: Փաշինյանի հրապարակած աղյուսակում վարչապետն՝ ինքը, ստացել է 894 ձայն, փաստորեն, կուսակցության 38 անդամ չի քվեարկել իր առաջնորդի գտին:
Առաջին հնգյակի արդյունքները հետևյալն են․ Նիկոլ Փաշինյան՝ 894, Սուրեն Պապիկյան՝ 780, Գևորգ Պապոյան ՝ 765, Արարատ Միրզոյան՝ 743, և Վահագն Ալեքսանյան՝ 697 ձայն: Երկրորդ հնգյակում են Ռուբեն Ռուբինյանը՝ 687, Արայիկ Հարությունյանը՝ 668, Հայկ Կոնջորյանը՝ 663, Ալեն Սիմոնյանը՝ 628 և Արսեն Թորոսյանը՝ 620 ձայն: Կանանցից ամենաշատ ձայներ ստացել են Անահիտ Ավանեսյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը:
Նշենք, որ խորհրդարանական ընտրություններում իշխող քաղաքական ուժի ընտրական ցուցակի վերջնական կազմը կձևավորվի ապրիլի սկզբին կայանալիք խորհրդաժողովում:



