


Արմինֆո. Նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը Հայաստանում կսկսի ներդրվել այս տարվա աշնանը: Այդ մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ առավելագույն ջանքեր են գործադրվում, որպեսզի այդ ժամկետները պահպանվեն, և աշնանը կենսաչափական անձնագրերի համակարգը սկսի աշխատել: Այս պահին շարունակվում է փաստաթղթերի ձեւավորման աշխատանքը, որոնք շուտով կներկայացվեն հանրությանը։ Դրանից հետո կսկսվի դրանց արտադրությունը։
Ընդ որում, ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը, հին անձնագրերը շրջանառության մեջ կմնան մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը: Ի դեպ, այն քաղաքացիները, ովքեր կցանկանան հին փաստաթղթերը նորերով փոխարինել՝ մինչև ժամկետի ավարտը, կկարողանան դա անել առանց խնդիրների: Հերթերի կառավարման համար կներդրվեն ամրագրման համակարգեր, քաղաքացիների բոլոր տվյալներն առցանց կփոխանցվեն անձնագրային գրասենյակներ, որտեղ մի քանի րոպեում գործընթացը կավարտվի: Այդ առնչությամբ մշակվում է նոր գրասենյակների նախատիպը։ Ինչ վերաբերում է նորամուծության գներին, ապա, ինչպես նշել է նախարարը, դրանք դեռ վերջնական որոշված չեն ։ Ի տարբերություն ստանդարտ անձնագրերի, գները կփոխվեն։



