


Արմինֆո.Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը Արագածոտնի առաջին ատյանի դատարանի որոշմամբ փոխարինվել է տնային կալանքով: Այդ մասին լրագրողներին հաղորդել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նշենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածով․ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքին խոչընդոտելը և պաշտոնեական դիրքն օգտագործելով մարդկանց հավաքների մասնակցելու հարկադրելը:
2025թ. հոկտեմբերի 15-ի առավոտյան Մայր Աթոռի դիվանատունը հաղորդել էր եպիսկոպոսի և մի շարք այլ թեմերի հոգևորականների ձերբակալության մասին։ Նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին դատարանի որոշմամբ Մկրտիչ Պռոշյանը կալանավորվել էր երկու ամսով, իսկ 2026 թվականի հունվարի 26-ին ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ ամսով:
Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն Ամենայն հայոց կաթողիկոսի ազգականն է։



