
Արմինֆո.Հայաստանում հայտարարված 9 մլրդ դոլարի ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ հստակ մանրամասներ չեն ներկայացվել։ Այս մասին փետրվարի 12-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան այս թեման մեկնաբանելու խնդրանքին։
Այդ առումով նա հաղորդել է, որ այդ որոշումներից հետո մասնավոր հետաքրքրասիրությունից ելնելով որոշել է հետաքրքրվել, թե որոնք են այդ ռեակտորները ։ Միևնույն ժամանակ, Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հայկական մի շարք տեղեկատվական ռեսուրսներ շտապել են այդ լուրը ներկայացնել որպես "աննախադեպ վաշինգտոնյան ներդրումներ" հանրապետական տնտեսության մեջ: "Ես, պարզապես, ուզում եմ ասել, որ ամենակարեւորն այն է, որ աննախադեպ բան օգտագործվի այն իմաստով, որ կյանքում երբեք նման բան չի եղել եւ չի էլ լինի ։ Քանի որ, գործնականում, պարզվեց, որ այս ամենի համար առաջարկվում է վճարել ոչ թե ամերիկացիներին, այլ՝ Երևանին ։ Ընդ որում, ինչպես հայտարարվել է, միջոցները կուղղվեն դեռեւս չստեղծված TRIPP հիմնադրամի միջոցով, որը կարծես թե մտահղացված է այլ ենթակառուցվածքային նախագծերի համար։ Այսինքն ՝ ամեն ինչ շատ անորոշ է", - նշել է նա։
Զախարովան մանրամասն անդրադարձել է նաև էներգետիկ հարցերին և էներգետիկ գործերին և ուշադրություն հրավիրել ատոմակայանի կառուցման թեմայով նյութերին, որոնք ռուսական կողմը պարբերաբար քննարկել է Երևանի հետ տարբեր մակարդակներով: Նա նշել է, որ Ռուսաստանի պետական "Ռոսատոմ" կորպորացիան պարբերաբար մեկնաբանում է այս թեման, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ավելի վաղ մեկնաբանել էր TRIPP ("Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման") նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը:
"Իհարկե, Հայաստանն ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի ։ Սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին ընտրությունը հարցեր է առաջացնում։ Վաշինգտոնի կողմից ենթադրվող և առաջարկվող փոքր հզորության ատոմակայաններ չկան ոչ թե Միացյալ Նահանգների տարածքում, դրանք ընդհանրապես չկան։ Դրանք գոյություն ունեն միայն թղթի վրա", - նշատել է նա ։ Հավելելով, որ փորձել է տեսնել, թե որտեղ կարելի է "տեսնել էներգետիկայի այս հրաշքները" և չի գտել ։ Ռուս դիվանագետը նաեւ նշել է, որ, ըստ մասնագետների, նման կայանի վերջնական արժեքը հաճախորդների համար կարող է զգալիորեն ավելի բարձր լինել, քան հաշվարկայինը, որը հայտնվում է գովազդային բուկլետներում: Զախարովայի խոսքով ՝ հայտնի փաստ է, որ ԱՄՆ-ում փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագիծը սառեցվել է 2024 թվականին, այն բանից հետո, երբ դրա ծախսերը սկզբնական 5 մլրդ դոլարից հասել են 10 մլրդ դոլարի։
"Առանձին գնահատականներ կան այն մասին, որ Հայաստանը, փաստացի, իր իսկ փողերով օգտագործվելու է որպես փորձադաշտ ամերիկյան փաստացի չաշխատեցված տեխնոլոգիաների փորձարկման համար ։ Փորձագետներն անմիջապես մեկ այլ հարց ունեին. իսկ ի՞նչ է լինելու թափոնների հետ։ Որտե՞ղ են թաղվելու: Հայաստանի տարածքու՞մ, Հայկական լեռնաշխարհու՞մ",- նշել է ռուս դիվանագետը։
Այնուհետեւ Զախարովան առաջարկել է վերադառնալ Ռուսաստանին և Հայաստանի հետ էներգետիկ համագործակցությանը "Մենք տասնամյակներ շարունակ հանդես ենք գալիս որպես Երևանի հուսալի գործընկեր ատոմային ոլորտում ։ Ես, նույնիսկ, կհիշեցնեմ փաստեր. 1995 թվականին ռուսական կողմն օգնեց հայկական ԱԷԿ-ի վերականգնմանն ու վերագործարկմանը ։ Այս բոլոր տարիներին մեր երկիրն աջակցել է դրա շահագործմանը ՝ սպասարկմանը, վառելիքի մատակարարմանը ։ Մեր օգնությամբ իրականացվել է շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու նախագիծը, ինչի շնորհիվ Հայկական ԱԷԿ-ն աշխատում է այսօր ։ Այս պահին մենք միասին աշխատում ենք հաջորդ նախագծի վրա, կայանի կյանքի հերթական երկարաձգման վրա՝ արդեն մինչև 2036 թվականը։ Եվ կցանկանայի նշել, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որն արդեն շահագործում է փոքր հզորության ԱԷԿ", - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ։
Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս գործընկերներին առաջարկել է փորձարկված ռուսական լուծումներ կայանների հզորությունների բոլոր տիրույթներում ՝ փոքր, միջին, մեծ ։ Նրա խոսքով ՝ ռուսական կողմը ցուցադրել է տարբերակներ, որոնց դեպքում ատոմային էներգետիկան զգալի դեր է պահպանել հանրապետության էներգետիկ հաշվեկշռում, համապատասխանաբար, ներդրում ունենալով էներգետիկ ինքնիշխանության մեջ: "Հայրենական տեխնոլոգիաների մրցակցային առավելությունները բազմիցս ներկայացվել են հայկական կողմին։ Վերջին անգամ, օրինակ, դա արվել է փետրվարի 6-ին "Ռոսատոմ" - ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպման ժամանակ ՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի ժամանակ: Մենք բազմիցս քննարկել ենք այս սյուժեն տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ և, հաշվի առնելով մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների բնույթը, պատրաստ ենք մշակել նաև արտոնյալ ֆինանսական մոդելներ ։ Այդ մասին Մենք բազմիցս ասել ենք հայկական կողմին ։ Այդ առաջարկները մնում են սեղանին", - ընդգծել Է Զախարովան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում քննարկվում էր 50-60 ՄՎտ հզորությամբ մի քանի փոքր մոդուլային ատոմային ռեակտորների կառուցման հնարավորությունը: Ընդ որում, դիտարկվում էր, նույնիսկ, երկրի մի քանի մարզերում դրանց կառուցման հնարավորությունը։ Սակայն այս ուղղությամբ ամենագլխավոր խնդիրներից մեկը հայ ատոմագործների շրջանում այդ ռեակտորների կառավարման հմտությունների բացակայությունն է։ Ավելի վաղ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը ԱրմԻնֆո-ին հաղորդնել էր, որ սկզբունքային որոշում է կայացվել երկրում նոր բլոկ կառուցելու մասին ՝ օգտագործելով ռուսական ՏՕԻ ռեակտորը՝ 1200 Մվտ հզորությամբ: Սակայն, ինչպես հետագայում նշել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նման հզորության բլոկի կառուցումը հղի է խնդիրներով, քանի որ Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգի հզորությունները կազմում են հենց 1200 Մվտ: Իսկ արդեն ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրապետությունը սկզբունքային որոշում է կայացրել կառուցել մոդուլային տիպի ատոմային ռեակտոր։ Ընդ որում, մոդուլային ատոմակայանի արտադրության երկիրը, Հայաստանի իշխանությունների հավաստմամբ, կորոշվի 2026-2027 թվականներին։