


Արմինֆո.Փետրվարի 11-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամի հետ։
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, հանդիպման ընթացքում քննարկվել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները։
«Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին՝ կարևորելով արդարության և օրինականության պահպանման հրամայականը», - նշվում է հաղորդագրությունում։



