


Արմինֆո. Ուկրաինայի իշխանությունները սկսել են պլանավորել նախագահական ընտրությունները և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեն, չորեքշաբթի օրը հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ուկրաինան սկսել է պլանավորել նախագահական ընտրությունները և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրել Կիևի վրա՝ երկու քվեարկություններն էլ անցկացնելու համար մինչև մայիսի 15-ը, որպեսզի Ուկրաինան չկորցնի ԱՄՆ-ի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքները», - նշվում է հաղորդագրության մեջ։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է հայտարարել փետրվարի 24-ին նախագահական ընտրությունները և հանրաքվեն անցկացնելու ծրագրերի մասին։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը վստահեցրել էր, որ Վաշինգտոնը չի սահմանում Ուկրաինայում ճգնաժամը լուծելու ճշգրիտ ամսաթիվ։ Նա ներկայիս պայմաններում ժամկետներ սահմանելը անվանել է «շատ վտանգավոր» որոշում։
Անցյալ շաբաթ Աբու Դաբիում տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների ևս մեկ փուլ։
Փետրվարի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները շատ լավ են ընթանում, և որ դրա արդյունքում կարող է ինչ-որ բան պատահել։ (INTERFAX)



