


Արմինֆո. Հայաստանն ու ԱՄՆ-ն զգալի առաջընթաց են գրանցել ռազմական և պաշտպանական գործընկերության ոլորտում։ Այդ մասին փետրվարի 9-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ։
"Անվտանգության ոլորտում երկարամյա համագործակցության և Eagle Partner եռամյա շարունակական զորավարժությունների շրջանակներում Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տիպի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը հաստատված է կիրառման հարուստ փորձով, և որոնք էապես կամրապնդեն մեր պաշտպանական կարողությունները: Ես հույս եմ հայտնել, որ ԱՄՆ արտաքին ռազմական վաճառքների ծրագրի շրջանակներում իրականացված այս գործարքը հիմք կհանդիսանա համագործակցության հետագա ընդլայնման համար", - նշել է Փաշինյանը։



