


Արմինֆո. Հայաստանում իշխանափոխության իրական գործիքը եղել և մնում է իմպիչմենտը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն աննպատակ երթերի և հանրահավաքների, իմպիչմենտը շատ կոնկրետ քաղաքական արդյունք է նախատեսում։ Այն ենթադրում է ընդդիմության պատասխանատվությունը գործընթացի և դրա արդյունքի համար։ Մինչդեռ, Հայաստանում ընդդիմության մեծ մասը խուսափում է պատասխանատվությունից ։ Փոխարենը՝ նա նախընտրում է իմիտացիոն գործընթացներ, որոնց ձախողման համար պատասխանատվությունը կարելի է բարդել "ժողովրդի" վրա ։
"Հունիսի 9-ից շատ հաճախ կլսեք․ "ժողովուրդը չքվեարկեց, դրա համար պարտվեցինք", "ժողովուրդը փողոց դուրս չեկավ", "մենք չկարողացանք ժողովրդին բացատրել, որ Նիկոլը չարիք է" և նման այլ արտահայտություններ: Ընդդիմությունն իր օրակարգից վաղուց բացառել է իշխանափոխությունը՝ այն փոխարինելով քաղաքական արևի տակ տեղի համար կատաղի պայքարով", - նշել է հասարակական գործիչը ։



